26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վաղ, թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու

Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գխում է, Արցախը բանակցությունների կողմ … և այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղացնելու համար։

Մոռացեք այդ ամենը, չկա տենց բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է՝ կարևորը որ «դվիժենի» լինի։

Վեթինգը դարձրել են քաղաքականության հիմք, բայց պարզվում է անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Նույնը մյուս ոլորտներին է վերաբերվում։ 

Ամեն անգամ մի նոր տերմին է շուկա գցվում, նախորդ դատարկաբանությունը մոռացության մատնելու համար

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է։ Ընդամենը ուշադիր լսեք, թե ինչ են խորհրդարանում խոսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է …

Իշխանության մեջ հայտնված պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան ստեղծել. ոչ աշխարհայացք ունեն, ոչ գաղափար, ոչ փորձ։

Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի։

Վաղ, թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, ավելի լավ է դա շուտ հասկանանք։

 

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ