19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել. ԱԺ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թվոմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն չի կարող լինել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նախագահին փոխելու խնդիր է դրված։

ԱԺ նախագահը մատնանշեց նաև պատճառն՝ ինչու նման խնդիր դրված չի կարող լինել. «Ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ վարչապետը, ո՛չ այս կամ այն կուսակցությունն այդպիսի լիազորությունենրով օժտված չէ»։

Դիտարկմանը, թե մեկ իրավաբան (նկատի ունի Վահե Գրիգորյանին – խմբ.) օրակարգ է թելադրում և ՍԴ-ում իշխանություն է յուրացնում, Արարատ Միրզոյանն արձագանքեց.

«138 տոկոսով, նույնիսկ 139 ու կես տոկոսով համաձայն չեմ ձեր ձևակերպումների հետ: Ես կարծում եմ՝ ճգնաժամն առկա է անկախ նրանից՝ այդ հայտարարությունը կամ նամակը կլիներ, թե չէ»:

Սահմանադրական դատարանում ստեղծված վիճակի հանգուցալուծման մեջ, ըստ Միրզոյանի, մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը:

«Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս, ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում», – ասաց նա:

ԱԺ նախագահը նաև նշեց՝ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի, ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը:

«Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ վստահության, էդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված անձանց մասին, որոնք ակնհայտորեն ավելին են, քան մեկ հոգին: Եվ այդ մեկ հոգին վստահաբար Հրայր Թովմասյանը չէ», – ընդգծեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ