26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:

Փոխնախարարը ներկայացրեց հաշարկի հիմքերը, որտեղ կարևորվել է նվազագույն սպառողական զամբյուղը:

«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր և պետական ոլորտում 35 հազար աշխատողի աշխատավարձը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ», – ասաց նա՝ նշելով, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ, հնարավոր է՝ գործատուն մանևրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը ևս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի:

Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ