29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

2020-ի հունվարի 1-ից լավ ապրողները ավելի լավ կապրեն, վատ ապրողներն` ավելի վատ

mhm0128820-1

Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենսդրական նախագծերի փաթեթը:

Փոփոխություններին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ՝ 32:

Փաթեթին կողմ քվեարկեցին իմքայլականները, դեմ՝ ընդդիմադիր խմբակցությունները:

Հիշեցնենք, կառավարության նախաձեռնած նոր Հարկային օրենսգրքով համահարթեցվում է եկամտահարկը:

Նշենք, որ ներկայում եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով` մինչև 150 000 դրամ աշխատավարձից հարկվում է 23% եկամտահարկ, 150 000- 2 մլն դրամից` 28%, 2 մլն–ից ավելի` 36%։

Նշենք, որ 2019թ. փետրվարի դրությամբ մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը Հայաստանում պաշտոնական տվյալներով 569 000 է, կամ ՀՀ աշխատողների շուրջ 65 %-ը։ Աշխատող քաղաքացիների 25 %-ը Հայաստանում համարվում են աշխատող աղքատներ: Նրանց եկամուտները չեն գերազանցում պաշտոնապես ընդունված աղքատության շեմը։

Նոր օրենսգրքով, փաստորեն, 2020 թվականի հունվարի 1-ից լավ ապրողները կսկսեն ավելի լավ ապրել, վատ ապրողներն` ավելի վատ։

«Եթե դիտարկենք բացառապես եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը, ապա կարող ենք ասել, որ վատ ապրողները կշարունակեն վատ ապրել, իսկ լավ ապրողները` լավ։ Բայց եթե դրան գումարենք նաև ակցիզային հարկի փոփոխութայունը, այդ դեպքում կարող ենք ասել, որ վատ ապրողները կսկսեն ավելի վատ ապրել, լավ ապրողներն` ավելի լավ»,– նշում են մասնագետները։

Այսպիսով,  բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների հարկային բեռը թեթևացվում է, մինչդեռ ցածր եկամուտ ունեցողների ապրուստը մնում է նույնը։

Հարկային նոր օրենսդրությամբ  ՀՀ բոլոր քաղաքացիների համար սահմանվում է մեկ միասնական` 23 տոկոս եկամտահարկ` անկախ նրանց եկամտի չափից։

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ