18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

Ո՞վ է նորանշանակ նախարարը. Ժողովուրդ

34542_20_rustam_badasyan_M

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդա­րադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչև այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտ­ների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալ­ները, ըստ էության, սակավ են, և դա նաև բնական է՝ հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է: Ըստ այդմ, նա իրավագիտության ֆա­կուլտետի մագիստրոս է և 2015 թվա­կանին ավարտել է ՀՀ Փաստաբանա­կան դպրոցը և ստացել փաստաբանա­կան գործունեության արտոնագիր: Սա­կայն Ռուստամ Բադասյանը, ըստ էու­թյան, նորեկ չէ նոր իշխանությունների թիմում, և երեկ իշխանության ներկա­յացուցիչները սոցիալական ցանցերում շատ բուռն էին ընդունել նրա նշանակ­ման փաստը և մեծ հույսեր էին կապում նրա հետ, այնինչ ընդդիմադիրները նրան ամենևին էլ չէին ճանաչում:

Ռուստամ Բադասյանի անունը հան­րության շրջանում հայտնվեց 2017 թվականին, երբ նա Նոր Կյանքի նախ­կին գյուղապետ Գարիկ Սարգսյանի փաստաբանն էր: Ինչպես հայտնի է, այն ժամանակ Գարիկ Սարգսյանը դա­տական գործընթաց էր սկսել՝ ընդդեմ համայնքի ավագանու նախկին որոշ­ումների, և այժմ արդեն նորանշանակ նախարարը պաշտպանում էր նրա շա­հերը: Իսկ արդեն թավշյա հեղափոխու­թյունից հետո Բադասյանը նախագահի տեղակալի պաշտոն ստացավ ՊԵԿ- ում, հիմա էլ՝ արդարադատության նա­խարարի կարևոր պաշտոնը:

Այս եւ այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ