19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ. Փաշինյան

Այսօր՝ ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրաստ է արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ ավելի վաղն ինքը պարտավորություն է ստանձնել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տեղեր կտրամադրվեն։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նկատի չի ունեցել շարքային անդամին, այլ` հանձնաժողովների նախագահին։ Ասում եք՝ Հաշվեքննիչ պալատը հանձնենք ընդդիմությանը, մինչդեռ մեր օրենսդրությամբ այն պետք է անկախ մարմին լինի», – հիշեցրեց գործադիրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հավաստիացրեց, որ ընդդիմադիր եղած ժամանակ ինքը գեթ մեկ անգամ իշխանությունից վերահսկիչ լծակներ չի խնդրել։

«Ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ։ Համարել եմ, որ դա անիմաստ է, որովհետև այդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոնֆորմիստ, հարմարվում իշխանությանը։ Այնպես որ, կարծում  եմ՝ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ», – ասաց ՀՀ վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ