14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Դատախազությունը նախօրեին քաղաքական հերթական գործի մասին անոնսեց. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները սկսել ու չեն ավարտվում։

Դատախազությունը նախօրեին քաղաքական հերթական գործի մասին անոնսեց, որն եկավ լրացնելու մինչ այդ եղած հետապնդումները։

Արմենն այն գործիչներից է, ով փաշինյանական ռեժիմի հաստատումից անմիջապես հետո մշտապես կոշտ և սուր քննադատության թիրախում է պահել գործող իշխանությանն ու վերջինիս վարած քաղաքականությունը, իսկ իշխանության արձագանքն արտահայտվել է նորանոր քաղաքական գործերի հարուցմամբ։

Շարունակական հետապնդումների և քաղաքական սահմանափակումների պայմաններում Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքական պայքարը՝ իր վճռականությամբ ու կամային հատկանիշներով թափ հաղորդելով ընդհանուր գործին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ