20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրահար զույգը ջրային տաքսիով ուղևորվել է հարսանյաց հանդիսության վայր. «Daily Mail»-ը պատմել է Մխիթարյանի հարսանեկան արարողությունից

Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Բեթի Վարդանյանի հետ, ով «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստրն է։

Այս իրադարձությանն անդրադարձել է նաև «Daily Mail» պարբերականը․ «Սիրահար զույգը ջրային տաքսիով ուղևորվել է հարսանյաց հանդիսության վայր։

 Հարսնացուն՝ Բեթի Վարդանյանը, հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։ Նա հարսանիքի համար ընտրել է փղոսկրի երանգի հարսանյաց զգեստ՝ փայլուն թագով և յուրահատուկ վուալով։
 
Սերը ճախրում էր երկնքում։ Զույգը լուսանկարիչների համար ցուցադրեց ջերմ համբույրը՝ նավակի վրա։ Ուղևորության ողջ ընթացքում նրանք բաց չէին թողնում միմյանց ձեռքերը։
 
Բեթիի հարսանեկան ծաղկեփունջը կազմված է եղել վարդագույն և սպիտակ քաջվարդերից։ Զույգի հարսանեկան ֆոտոշարքն իրականացրել է 3 լուսանկարիչ»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ