25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Հայկ Ալումյանը հայտարարեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցից հրաժարվելու մասին

1552484682-6913
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին:
 
Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասաց, եթե պատասխանողի ներկայացուցիչը կհայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից: Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ խնդրեց հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:
 
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն իր վստահորդի անունից լիազորված լինելով աներկբա ասաց․

«Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

 
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 13֊ին՝ ժամը 14:00-ին:
 
Հիշեցնենք, որ հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․

«Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ