26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի ռուսերենն ու Զախարովայի ծաղրը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սանկտ Պետերբուրգի համաժողովում վերջապես կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է․ «Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի, և հուսով եմ՝ նաև օգտակար՝ մասնակցելու քննարկումներին․․․ 

Անհրաժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին»:

Եվ չնայած ՌԴ նախագահը ջերմ և հարգալից էր, սակայն Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանի ռուսերենը։ Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը համառորեն ռուսերեն խոսում միջազգային հարթակներում»։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում մեջբերել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից հատված՝ գրելով. «Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ