22 Սեպտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

29157_lxh_AGN_M

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ֆրանսիական Վալ դ՛Ուազ դեպարտամենտի Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի՝ Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր ճանաչելու մասին վճիռը խորը ափսոսանք է առաջացնում։ Հայտարարությունում նշվում է․

«Տվյալ որոշումը կարող է սխալ քաղաքական ազդանշան դառնալ Ադրբեջանի համար, որը ֆրանսիական դատարանի վճիռն արդեն մեկնաբանում է որպես օժանդակություն Արցախի մեկուսացմանն ուղղված իր քաղաքականությանը։ Նմանատիպ զարգացումը, իր հերթին, կարող է առաջացնել հայ հանրության մտահոգությունը և ստվեր նետել Ֆրանսիայի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդի դիրքորոշման վրա։Այդ կապակցությամբ կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկը, որոշակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հակամարտության չկարգավորվածության պատճառով չսահմանափակվեն Արցախի բնակիչների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը։Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ո՛չ Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին, ո՛չ էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նրա միջնորդական ջանքերին։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության ժամանակավորապես չճանաչված լինելը չի նշանակում, որ պետք է սահմանափակվի նրա բնակիչների մասնակցությունը միջազգային համագործակցությանը։

 Նմանատիպ համագործակցությանը չճանաչված պետությունների մասնակցության օրինականությունը հաստատվել է միջազգային արբիտրաժային պրակտիկայով և ճանաչվել միջազգային դատարանների կողմից։Համոզված լինելով, որ քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և մարդկանց շփման համար պայմանների ստեղծումը կարևոր ներդրում են խաղաղության և կայունության ամրապնդման գործում, Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի Հանրապետության քաղաքացիները կարողանան լիակատար չափով օգտվել միջազգային համագործակցության առավելությունից՝ իրենց ներուժն իրացնելու համար։Խորին երախտագիտություն ենք հայտնում Առնուվիլ քաղաքի քաղաքապետին և բնակիչներին, ինչպես նաև Արցախի քաղաքների և համայնքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի, ԱՄՆ, Բրազիլիայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքներին։Ողջունում ենք Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի վճռականությունը՝ բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։

Չնայած Ադրբեջանի կողմից հարուցվող խոչընդոտներին, Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ։ Այս կապակցությամբ արցախյան կողմը հետևողական քայլեր է իրականացնում ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև  բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ