26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսիպյանը՝ քաղաքում սևազգեստ մարդկանց մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համակարծիք է վարչապետի այն տեսակետի հետ, թե կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք ամեն ինչ կարող են ՀՀ-ում։

«Վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, և եթե այդպիսիք լինեն, կարժանանան ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ սևազգեստ խմբեր են ձևավորվել, որոնք քաղաքում փորձում են վախի մթնոլորտ  ձևավորել, Օսիպյանն ասաց.

 
 «Որևէ վախենալու պահ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է։ Օպերատիվ տեղեկություններ են դրանք, հրապարակման ենթակա չեն»։

Նա նշեց նաև, թե իրենց համար կապ չունի՝ որ քաղաքական ուժից կլինեն վերոնշյալ մարդիկ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ