26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Ով կդրվի զոհասեղանին

ալենսանասարյան

Հեղափոխական իշխանավորների տանը կռիվ է ընկել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ չձեւավորված լուրջ ճաքեր է տալիս: Այն բանից հետո, երբ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը կոռուպցիոն սկանդալում հայտնվեց, քաղաքական էլիտայի սորոսական թեւը պատերազմ հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին եւ նրա շրջապատին, ով իրենց գաղափարակից ընկերոջը՝ Դավիթ Սանասարյանին հանդգնեց ձեռնոց նետել: 

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդհուպ բարձրացվել է ԱԱԾ տնօրենի հրաժարականի հարցը, ինչին հստակ պատասխան չի տրվել: Սա ավելի է ոգեւորել Դաիթ Սանասարյանի պաշտպաններին:

Այսօր արդեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը տեղեկություն է հրապարակել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ով Արթուր Վանեցյանի մտերիմն է: Իոաննիսյանը մասնավորապես նշում է.

«Ալեն Սիմոնյանը ակնհայտ կեղծ տվյալներ է գրել հայտարարագրում և, հավանաբար, ապօրինի հարստացել է:

Եթե դատախազությունն ինքնուրույն չնախաձեռնի քննություն, երկուշաբթի օրը մենք հանցագործության մասին հաղորդում կուղարկենք ՀՔԾ»:

Իրավիճակը իշխող ուժի ներսում բավական լարված է, գրեթե թշնամական: Սորոսական թեւի հաղթանակը կնշանվորվի Արթուր Վանցյանի պաշտոնանկությամբ: Հակառակ պարագայում զոհ կդառնա վառ հեղափոխական Դավիթ Սանասարյանը, ով իշխանության գալով՝ հայտարարեց կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի մասին եւ չանցած ամիսներ ինքը կոռուպցիոն սկանդալում հայտնվեց՝ դառնալով մեղադրյալ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ