27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե ես ցանկանայի քաղաքականացնել պրոցեսը, ապա դրանից լավ առիթ չկար. Սմբատ Գոգյանը՝ Տարոն Մարգարյանի և Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունների մասին

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում իրեն մեղադրում են «ատենախոսությունները մերժելով՝ ինքնահաստատվելու» փորձի մեջ։

«Եկեք հասկանանք, որ ինչ էլ լինի, աղմուկը շատ է լինելու այս պրոցեսի շուրջ, մենք պետք է էմոցիաներից զուրկ կարողանանք ճիշտը գտնել, որպեսզի կարողանանք համակարգը դզել»,- ասաց Ս. Գոգյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերից բարձրաձայնել է տարբեր բնագավառներ, որտեղ կան արտագրությունների դեպքեր՝ տնտեսագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, ռոմանագերմանական լեզուներ, ընդ որում՝ վերջինները գրվում են հայերեն.

«Ես իմ ատենախոսությունը գրել եմ անգլերեն, բայց անգլերեն լեզվի վերաբերյալ ատենախոսությունը գրում են հայերեն։ Եվ, ցավոք, բուհերի ղեկավարները ոչ մի արձագանք չեն տվել»։

Ս. Գոգյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ ԲՈԿ-ը կարողանա պաշտպանել իրավունքները, և կարողանան շատ ավելի արդյունավետ գործել։

Անդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքին՝ Ս. Գոգյանը նշեց, որ անցած տարի մի մարդ գնացել է ԲՈԿ և ասել է, որ գիտի, որ այդ ատենախոսությունն արտագրված է, տեղում ստուգել է, և գրագողությունը հաստատվել է։ ԲՈԿ ղեկավարի խոսքով՝ գիտնականների մեջ բոլորը գիտեն, թե ով ով է, բոլորը գիտեն՝ ով ում ատենախոսությունն է գրել, ուղղակի այդ ամենն ապացուցելի չէ.

«Նույնիսկ ես գիտեմ՝ նախկինում ում ատենախոսությունն ով է գրել, ոնց է գրել, ինչի դիմաց, ինչի թույլտվության դիմաց, բայց էդ ամեն երբեք չեմ բարձրաձայնել։ Միշտ մամուլի ասուլիսները սկսվել են՝ բա ի՞նչ եք անելու Տարոն Մարգարյանի ատենախոսության հետ։ Եթե ես ցանկանայի քաղաքականացնել պրոցեսը, ապա դրանից լավ առիթ չկար։ Ցանկանում եմ՝ սա ֆիքսենք և անցնենք առաջ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ