26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում:

Վերջին տարիներին եվրոպական տարածաշրջանում նկատվում էր պոպուլիստական քաղաքական ուժերի ակտիվացում:
Նույնիսկ մի քանի երկրներում, ինչպես և Հայաստանում, պոպուլիստներն եկան իշխանության:

Ամեն ինչ սկսվեց Հունաստանից, երբ պոպուլիստական Սիրիզա կուսակցությունների դաշինքը Ցիպրասի գլխավորությամբ հաղթեց պահպանողական Նոր դեմոկրատիա կուսակցությանը:

Երեկ, նույնիսկ Հունաստանում իշխող Սիրիզան Եվրոպական խորհրդարանի ընտրություններում պարտվեց ընդդիմադիր պահպանողական Նոր դեմոկրատիային:
Ավելի պարզ արտահայտվեմ. հունական Իմ քայլն ու Նիկոլը երեկ ընտրություններում պարտվեցին հունական ՀՀԿ-ին:

Հ.Գ.
Պատմությունը ապացուցել է, որ Հունաստանում սկսվող զարգացումները տեղափոխվում են այլ երկրներ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ