26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են. «Իրավական ուղի»

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը չի մասնակցելու ԱԺ-ում հրավիրված լսումներին անցումային արդարադատության մասին:  ՀԿ հայտարարության մեջ նշվում է․

«Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին, հրավիրվում են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։

Մինչդեռ, նախքան այդ լայն քննարկումները՝ իշխող քաղաքական ուժն արդեն փաստացի կայացրել է իր որոշումը և կոպտորեն ոտնահարելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական պահանջը՝ նախաձեռնել Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց։

Այս պայմաններում «Իրավական ուղի» ՀԿ-ն համարում է, որ հրավիրված լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են։

Վերը նշվածի հիման վրա՝ մենք չենք մասնակցելու խորհրդարանական լսումներին, իսկ մեր մասնագիտական ներուժն օգտագործելու ենք այլ ձևաչափերում։ Դրանց մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ