27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի քիչ կոռեկտ. վարչապետը դիտողություն արեց Վահագն Վերմիշյանին

Կառավարության այսօրվա նիստին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նա ներկայացրեց, որ համակարգի ձևավորման արդյունքում կրճատվելու են հսկայական հանրային միջոցներ, ժամանակ և ստեղծվելու են փոխվերահսկելիության ապահովման մեխանիզմներ:

«Պատկերավոր ներկայացնելու համար ասեմ՝ կարծում եմ, որ 2023 թվականի կառավարության որոշումների ընդունման համար հենց այս շենքից հնարավոր կլինի համաժամանակյա ռեժիմով դիտարկել ՀՀ տարածքների ցանկացած անկյուն», – ասաց նա:

Հարցի վերաբերյալ առարկություններ ուներ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն, ով ներկայացրեց, թե որն է անշարժ գույքի կադաստրի հիմնական նպատակը:

«Այն, ինչ կոլեգան թվարկեց, ընկնում է քաղաքաշինության մասին օրենքի քաղաքաշինության կոմիտեի գործառույթներում: Մենք այդ գործառույթը չենք կարողանում իրականացնել մի պարզ պատճառով. մենք շատ ինֆորմացիա ունենք կուտակված, այդ շերտերը մեզ մոտ կան, բայց մենք չունենք ամենակարևորը՝ կադաստր, որի վրա կարող ենք դա նստացնել: Հիմա փոխանակ մեր կոլեգան զբաղվի իր անմիջական գործով՝ այսինքն կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ: Պարոն Ավինյան, մենք այս մասին մի քանի անգամ քննարկել ենք, բայց, չգիտես ինչու, այսօր առավոտյան հայտնվեց օրակարգում», – ասաց նա:

Վարչապետն, արձագանքելով, նշեց.

«Նախ, եկեք պայմանավորվենք մի քիչ կոռեկտ արտահայտվենք»:

Նա հարցրեց՝ այս հարցը նախարարական կոմիտեով անցե՞լ է, Վերմիշյանն էլ նշեց, որ իրենք նույն կերպ դեմ էին, քանի որ կարծում են, որ իրենց արգումենտները շատ կշռող ենք:

«Մեզնից կարող են կողմ լինել, դեմ լինել, այդտեղ խնդիր չկա, ողբերգություն չկա, բայց եթե նախարարական կոմիտեում հարցը քննարկվել, անցել է և դեմ չի եղել, պետք է ի գիտություն ընդունենք», – ասաց վարչապետը և հիշեցրեց, որ նախորդ անգամ կային առարկություններ երկու մարմնի կողմից և ԱԱԾ-ին ընդհանրապես չէին հրավիրել թեև հարցը վերաբերում էր իրենց և ժամանակ տրվեց, որպեսզի հարցերը լուծվեն:

Վարչապետը դիտարկում արեց, որ թեև քաղաքշինության կոմիտեն նախարարների կոմիտեի նիստում չի քվեարկում, սակայն եթե նույնիսկ քվերակեր, կլիներ մեկ դեմ և որոշումը միևնույնն է կանցներ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ թեև կադաստրի քարտեզի հետ ունեն խնդիր և պետք  է լուծեն, սական նշեց, որ ինքը կողմ է նախաձեռնողական մոտեցմանը և կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնողական է եղել:

«Մեզ պետք էր մեռյալ կետից շարժվել և այս շարժումը դրական եմ գնահատում, քանի որ ամեն անգամ պատասխանատվությունը իրար վրա գցելով, ոչ մի տեղ չենք հասնելու», – ասաց նա:

Վարչապետն, ամփոփելով, ասաց՝ քանի որ նախագիծը կոմիտեում ընդունվել է, որոշումը կընդունեն:

«Ինձ մոտ կանենք աշխատանքային քննարկում, որ հասկանամ մինչև վերջին դետալը, թե որն է հակասության պատճառը: Եթե պարզվի խնդիրը այնքան բարդ է, որ այլ որոշումով պետք է գնանք, մենք կգնանք այլ որոշոմուվ» – ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ