26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն այսօր խնդիր ունի. մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել. Արթուր Վանեցյան

Կառավարույան այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խնդրեց մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել։

«Ես տարածք հատկացնե՞մ», – կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցլեը շատ կարոևր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։

«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», – ասաց վարչապետը։

«Մարզադաշտի հետ կապված մի երկու բան ասեմ. իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։

«Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի,  որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», – նշեց ՀՖՖ նախագահը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր ունի «Հրազդան» մարզադաշտը։

««Հրազդան մարզադաշտը որպեսզի դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նա, սակայն, ընդգծեց, սա էլ փաստ չէ, որ մարզադաշտը կընդունեն, թե ոչ։

«Որովհետև ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաներ, ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի… ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարաեցնել այդ պայմաններին», – ասաց ՀՖՖ նախագահը։

Եթե հնարավորություն ունենան, շարունակեց խոսքը Արթուր Վանեցյանը, կվերանորոգեն մարզադաշտը ու կօգտագործեն տեղական խաղերի կազմակերպման համար։

«Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են», – նշեց ՀՖՖ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով քննարկումները պետք է ինտենսիվացնել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ