20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Դավիթ Տոնոյանը «լվանում է ձեռքերը» Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունից. Փաստ

157327

Թերթն իր նախորդ հրապարակումնե­րից մեկում նշել էր, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ օրն անցկաց­րել էր պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ՝ ունենալով փակ ֆորմա­տի մի քանի քննարկումներ: Արդեն նա­խօրեին Դավիթ Տոնոյանն իր հարցազ­րույցում բացառեց այն հանգամանքը, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտա­րարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարարն ասել է. «Ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստա­նում հնարավոր չեն դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողու­թյունները կչեզոքացվեն հենց սկզբնաղ­բյուրում»:

Փաստացի Տոնոյանի հայտարարու­թյունից պարզ է դառնում, որ նա համա­ձայն չէ Փաշինյանի հետ, թե հնարավոր է՝ որոշ ուժեր բանակը ներքաշեն, այս­պես կոչված, «դավադիր խաղերի մեջ» և օգտագործեն հակահեղափոխության նպատակներով: Շատ կարևոր է, որ մեր երկրի պաշտպանական կառույցի ղեկա­վարը նման հստակ հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ էության, իրեն հար­գող պաշտպանության նախարարը չէր էլ կարող նման հայտարարություն չանել, որովհետև հակառակ պարագայում կստացվեր, որ մենք իրականում բանակ չունենք:

Ի վերջո, եթե տարբեր ուժեր կարողանային օգտագործել ԶՈւ-ն և տարածքներ կամ շրջաններ հանձնելու մտադրություն ունենային, կստացվեր, որ մենք ոչ բանակ ունենք, ոչ անվտանգու­թյան մարմիններ, ոչ պետություն, ոչ էլ պետականություն: Հուսանք, որ Դավիթ Տոնոյանին կհաջողվի իր հայտարարու­թյամբ կանխել խորացող անորոշու­թյունն ու վակուումը:

Այս եւ այլ րապարակումներին անոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ