07 Հունիսի, Կիրակի, 2020
KFC

Սկանդալը «vetting»-ով ջրեց /տեսանյութ/

Դատաիրավական համակարգին չմիջամտելու շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախակի հավաստիացումների , դատավորների պարտադիր «vetting»-ի պահանջատիրության ֆոնին բավական ուշագրավ պատկեր է ստեղծվում, երբ փորձում ենք ոչ վաղ անցյալում՝ ընդամենը ամիսներ առաջ հրապարակ նետված հայտնի գատնալսումների գործի հետքերով գնալ:

ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի եւ հեղափոխական վարչապետի սկանդալային հեռախոսազրույցների գաղտնազերծումը, որի հեղինակներն , ի դեպ, այդպես էլ չբացահայտվեցին իրավապահների կողմից, թեեւ իշխանական գործիչները «երդվում էին»,  թե պատվիրաուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կամ «նախկին ռեժիմը», կարես թե ջրվեց»:

Սեպտեմբերի 11ին համացանցում  հայտնված Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրության  հայտնի գաղտնալսումների հետ կապված թեեւ նախաքննություն սկսվեց, սպառնացին, թե՝ էս է,  գաղտնալսողներին  կբացահայտենք, հերները կանիծենք, անգամ՝ լրատվամիջոցներում խուզարկություններ արեցին, բայց վերջ: 

Շուրջ 9 ամիս է անցել, սակայն գործից ձայն-ծպտուն չկա: Քննչական կոմիտեից միայն տեղեկացնում են, թե  նախաքննությունը  շարունակվում է: Հետեւություններն՝ առանց մեկնաբանությունների: 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ