20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սյունիքում աշակերտական ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոբուսում էլ գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, ովքեր մեկնում էին էքսկուրսիա։

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ