19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր օպերացիա. Արտակ Զեյնալյանը զգուշացրել է Փաշինյանին. Հրապարակ

nikol-pashinyan-artak-zeynalyan

Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու «լայվից» հետո հանդիպել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացրել է, որ դա շատ վտանգավոր քայլ կարող է դիտվել՝ հատկապես ԵԽ անդամ երկրի համար, և միջազգային աղմուկից հնարավոր չի լինի խուսափել՝ գումարած բախումների հավանականությունը, բայց Փաշինյանը «զադնի» չի դրել։

«Իմ քայլի» Սայաթ-Նովայի գրասենյակում անմիջապես ֆրակցիայի նիստ է հրավիրվել՝ 22։30-ին, որը երկար չի տևել։ Հրահանգվել է՝ մասնակցել ակցիային և անել ամեն բան, որ իրավիճակը «կանտրոլից» դուրս չգա: Մենք արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել` հանդիպե՞լ են նախորդ օրը նախարարն ու վարչապետը, ի՞նչ են խոսել, և ինչո՞ւ որևէ հայտարարություն չի տարածվել։

«Արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության մասն է, հետևաբար, արդարադատության նախարարի կողմից առանձին հայտարարություն անելու անհրաժեշտություն չկար: Ինչ վերաբերում է վարչապետ-նախարար հանդիպմանը, ապա դրանք պարբերաբար տեղի են ունենում՝ աշխատանքային հարցերի շուրջ»։ Ի՞նչ եք քննարկել կեսգիշերին հրավիրված ֆրակցիայի նիստում՝ հարցրինք «Իմ քայլի» միակ քաջ պատգամավոր Թագուհի Ղազարյանին։

 «Քննարկել ենք, որ ունենք իրավիճակ, և ինչպես առերեսվել այդ վիճակի հետ, ու որոշեցինք, որ, որպես պատգամավորներ, եթե քաղաքացիները հավաքվեն տարբեր դատարանների առջև, մենք քաղաքացիների կողքին լինենք, որպեսզի հավաքների խաղաղ ընթացքին ուշադիր հետևենք»: Իսկ կարծիք չհայտնեցի՞ք, որ չէր կարելի վարչապետը նման կոչով հանդես գար, դա սահմանադրական կարգի խախտում է։ «Խմբակցության փակ նիստից ինչ անհրաժեշտ ենք համարում, այն ենք հրապարակայնացնում»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմ կարծիքներ են հնչել։ «Ո՛չ, չեք կարող»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ