28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Զրպարտություն է». Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի հրապարակմանը

644D29A4-BC94-429A-9D80-AEC6F5643087

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի իր եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է եւ հրաժարվել է դրա դիմաց վճարել:

Այս առնչությամբ, մարզպետը մասնավորապես, նշել է, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է, շինծու եւ իրականության հետ որեւէ աղերս չունի. «Այս լուրը իմ, մերձավորներիս եւ Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի եւ ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ եւ ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների»,-նշել է նա՝ հավելելով, որ այդ լուրը կոչված է զրպարտելու իրեն ու իր եղբորը` արատավորելով իրենց բարի համբավը հանրության աչքին։

««Փաստ»-ի կողմից հերքում չտարածելու պարագայում երկուշաբթի օրն անմիջապես ձեռնամուխ կլինեմ դատարան դիմելու` հերքման, ներողության, գուցե նաեւ` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով»,-նշել է մարզպետը:

Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր. «Ըստ թերթի տեղեկությունների, օրեր առաջ Աբովյանի ռեստորաններից մեկում իր շքախմբով հաց ուտելու է մտնում Կոտայքի մարզպետի եղբայրը: Փոքր-ինչ գինովցած երիտասարդները պահանջում են հաշիվը: Այն ստանալուց հետո մարզպետի եղբայրը ցուցադրաբար պատռում է հաշիվն ու խրոխտ տոնով հայտարարում, որ ինքը մարզպետի եղբայրն է եւ «հաշիվ չունի փակելու»: Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշակի բացատրական աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, մարզպետի եղբայրը գումարը վճարում է»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ