25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացի չինական բադից հանրությունը մի հարցադրում էլ ունի Փաշինյանին. Հրապարակ

Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը վայելում են չինական հյուրասիրությունը և այդ մասին ֆեյսբուքյան գրառումներ անում ու լուսանկարներ հրապարակում, Չինաստան այցի շրջանակներում մի փոքրիկ փաստ գրավել է հասարակության ուշադրությունը: Նիկոլ Փաշինյանը Պեկինում, չգիտես ինչու, խոսել Է ռուսերեն:

Հաշվի առնելով ռուսերենի նրա իմացության հետ կապված վերջին միջադեպը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ կատակը, սպասելի Էր, որ Փաշինյանն այս անգամ թարգմանչի օգնությամբ կհաղորդակցվի և կխոսի հայերեն: Իսկ եթե ոչ հայերեն, գոնե անգլերեն: Անհասկանալի է, թե ինչու է նա Չինաստանում խոսում ռուսերեն: Այս հարցը, ի դեպ, հենց Փաշինյանի համակիրներն են բարձրացնում նրա ֆեյսբուքյան գրառման տակ: Մանավանդ Մեդվեդևի հետ միջադեպից հետո շատ գրվեց ու խոսվեց այն մասին, որ ՀՀ վարչապետին ոչինչ չի խանգարում, որ մշտապես՝ բոլոր այցերի ու հանդիպումների ժամանակ խոսի հայերեն և օգտվի թարգմանիչների ծառայություններից:

Սակայն Հայաստանի վարչապետը, փաստորեն, որոշել է դեմ գնալ հանրային կարծիքին և կրկին հաղորդակցվել ռուսե­րենով: Չինաստանը, անկախ ամեն ինչից, կոմունիստական եր­կիր է, հասկանալի է, որ այդ երկրի վերնա­խավում ռուսերենն ընդունված ու հարգի լեզու է, ու հիմնակա­նում բարձրաստիճան չինացիները տիրապե­տում են ռուսերենին: Բայց, ամեն դեպքում, սուվերեն և արժա­նապատիվ երկրի ղե­կավարին վայել չեն վասալի պահվածքը և նախկին մետրոպոլիայի լեզուն օգտա­գործելը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ