26 Մայիսի, Կիրակի, 2019

ՀՀ նոր իշխանությունների բարդույթը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատ­մամբ. Փաստ

download

ՀՀ նոր իշխանությունների բարդույթավորվածությունը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատ­մամբ մանրամասն ուսումնասիրության կա­րիք ունի, բայց առաջին տպավորությամբ այս երևույթը նոր չի սկիզբ առել ու երևի ավելի շատ կապ ունի այն կոմպլեքսի հետ, որ այս իշխանության մեծամասնությունը չի ծառայել բանակում, իսկ նորաթուխների մի զգալի մա­սը Արցախում չի էլ եղել ընդհանրապես:

 Ավե­լին, մեր տեղեկություններով, վերջերս Արցախ այցելած «իմքայլականների» մեծ մասն առա­ջին անգամ էր Արցախում: Երևի թե օբյեկտի­վորեն նաև սա է առկա մոտեցումների ու դիր­քավորումների պատճառներից մեկը: Օրի­նակ՝ «Փաստի» տեղեկություններով, մայիսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպերից բացի, պարզվում է, եղել են նաև այլ բնույթի սրացումներ: ՀՅԴ կողմից կազմակերպված համաժողովին, օրինակ՝ միայն վերջին պա­հին է մասնակցության համաձայնություն տվել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ գործուղելով Տաթևիկ Հայրապետյանին և Գոռ Գևորգյանին:

 Ի դեպ, ականատեսների փո­խանցմամբ՝ վերջիններս իրենց բավականին խորթ ու դիսկոմֆորտ վիճակում են զգացել ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան այլ կուսակցությունների հետ շփումներում: Նրանք իրենց պահել են բավականին մեկուսացած, կարճ ասած՝ իրադարձությունների կենտրոնում չեն եղել: Այս ամենին գումարած՝ փաստենք, որ մայիսի 9-ին վարչապետն ըն­դամենը 5 ժամով է եղել Արցախում, չի մնա­ցել մինչև միջոցառումների ավարտը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ