26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի փոքր, աննշան փաստ «թավշյա ատելության» մասին

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր մի լրատվական «լուր» էր տեղադրել այն մասին, թե իբր Նախագահների միջնորդության տեքստը ես եմ գրել։ Դա սուտ է, և ես հրապարակավ հերքել եմ։ Կարող էր և սուտ չլինել, որովհետև Նախագահներն իհարկե ազատ են որոշել, թե որ հարցով ում հետ և ինչ ձևաչափով են խորհրդակցում։

Դա էական էլ չէ։

Էականն այն է, որ «լուրը» հրապարակելուց հետո կարճ ժամանակ անց մի անծանոթ, բայց ոչ ֆեյք օգտատեր, հավանաբար՝ ինչ-որ հավաքական «ՀՀ հպարտ քաղաքացի», ինձ այս հաղորդագրությունն է ուղարկել։

Հիմա հարց – ո՞վ է մեղավոր մեր երկրում մոլեգնող «թավշյա ատելության» համար։ Հարցը հռետորական չէ։

Իշխանության բարձր ներկայացուցիչները՝ Վարչապետի գլխավորությամբ, պետք է գիտակցեն, որ անձնական պատասխանատվություն են կրում մեր հանրային կյանքում առկա մթնոլորտի համար։ Դա հանաք բան չի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ