23 Մայիսի, Հինգշաբթի, 2019

ԱԱԾ-ն պետք է զբաղվի այդ խմբի պարագլուխներով

download (3)

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է.

«Վարչապետն ասում էր, որ քաղաքացիական պատերազմի մասին խոսացողներով կզբաղվի ԱԱԾ-ն․․․ Երեկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանում, իսկ այսօր արդեն նույն վայրում զուգահեռ հավաքվել են այլ մարդիկ, որոնք իրենց համարում են հակառակ կողմ: Փողոցը բաժանվել է երկու մասի, որից մեկում Քոչարյանի կողմնակիցներն են, մյուսում՝ Քոչարյանին նստացնել պահանջողները: Եթե վարչապետի հանձնարարականը հիմք ընդունվի, ապա ԱԱԾ-ն առնվազն պետք է զբաղվի այդ երկրորդ խմբի պարագլուխներով:

Հ․Գ․ Չի կարելի հանրությանը բաժանել կողմերի: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետն արագ կարձագանքի և «Նիկոլի աջակիցներ» ինքնակոչված խմբին արագ կհեռացնի դեպքի վայրից»:

 

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ