25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև շփումից

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո՛, մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ», – ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին՝ անդրադարձ եղե՞լ է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց՝ «մտահոգությունը փոխանցվել է»։

Հիշեցնենք, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ տրվել է պաշտոնական ընթրիք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ