25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ հարցի իրական կարգավորում. Փաշինյանն ու Ալիևը կարճ զրուցել են

Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն՝ կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի հետաքրքրությունների վրա, որովհետև կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ, այս մասին Բրյուսելում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան։ Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Փաշինյանն ասել է, որ շատ կարճ  զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

«Շատ կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին, բայց վստահ եմ որ բանակցությունները շարունակվելու են, շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի՝ հնարավոր չէ հարցի իրական կարգավորում», – ասել էՓաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ