01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Հորս առաջադրված մեղադրանքն իր հետ կապ չունի, դա կոնկրետ անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան

73.thumb

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հույս ունի, որ դատարանն արդար որոշում կկայացնի, այդ մասին այսօր նա ասաց լրագրողների հետ կարճ զրույցում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, որտեղ մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական նիստը։

«Ես համաձայն եմ հորս հետ, որ մեղադրանքն իր հետ կապ չունի, պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է», – ասաց Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե որո՞նք են այն փաստերը, որոնց հիմա վրա Քոչարյանները և փաստաբանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվողն անձնական վրեժխնդրություն է, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Ուզես-չուզես պետք է կալանքը տաս», – ասաց Լևոն Քոչարյանը՝ մեջբերելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը։

Խոսելով 2008 թվականի իրադարձություններից՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե նախևառաջ պետք է հասկանալ, թե ով է այդ սպանությունը կազմակերպել, այդ ամենի մեջ մեղավոր, նա էլ պատասխան տա։

Ռոբերտ Քոչարյանի որդին ասաց՝ ակնկալում են, որ մինչ մինչ օրս կիրառվող ապօրինի խափանման միջոցը կվերացվի։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ