20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուղղակի խայտառակություն է․ Բելլա Քոչարյանը՝ Աննա Հակոբյանի «զոհեր հանուն ոչնչի» թեզի մասին

Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել եւ ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է,  ուղղակի խայտառակություն է։ Այս մասին երեկ՝ մայիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց նրա տիկին Բելլա Քոչարյանը։

«Ասացվածք կա, չէ՞, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել նման բաների մասին՝ խոսքը պիտի հիմնված լինի գործերի վրա, եւ ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է,  ուղղակի խայտառակություն է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել էր․ «Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետեւ պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ