25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ ուրախ կլինեմ, որ այս համաժողովն առիթ հանդիսանա, որ դուք ապրեք ու արարեք Հայաստանում». Գեղարքունիքի մարզպետը՝ գործարար համաժողովի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում է։ Նա Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին։

«Մեր համաժողովին մասնակցում է շուրջ 122 գործարար, որոնցից 72-ը՝ արտերկրից»,- իր ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկացնելով, որ թվով շուրջ 47 գործարար ծնունդով Գեղարքունիքի մարզից են։

 

«Ես շատ ուրախ կլինեմ, որ այս համաժողովն առիթ հանդիսանա, որ դուք աշխատեք, ապրեք ու արարեք Հայաստանում,- ասաց մարզպետ Սանոսյանը,- Հաշվի առնելով, որ մարզն իր սրտում կրում է Սևանա լիճը, մեր մարզում տնտեսության բոլոր ճյուղերը չէ, որ պետք է զարգացնել, ուստի մենք հատկապես առաջնայնություն ենք տվել մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը»։

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօր Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «EXPO» ցուցահանդես։

 

Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի և արտասահմանյան ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ