26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն օրինական միլիոններ ունեցողները, իսկ մենք՝ Երրորդ մասում, բանում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացրած որոշման նախագիծը, որով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը:

Նախարարն ասաց, որ այդ նպատակով այս տարվա դեկտեմբերին հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար:  «Ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետևյալ չափերով` Երևանի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոսը, համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուղի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցանկանում է հասկանալ, թե մարզերում ինչ սկզբունքով են բնակարան տալիս: «Մենք պայմանավորվել ենք, որ մարզերի ժողովրդի բնակարանային կարիքները պետք է հոգանք: Մենք համոզված ենք, որ այդ գումարով կարողանալու ենք»,-ասաց նա և Դավիթ Տոնոյանը:

Վարչապետն ասաց, որ Կադաստրի կոմիտեից տեղեկանք է ուզել ու համոզվել, որ մարզերում կարողանալու են ժողովրդի կարիքները 100 տոկոսով բավարարել: Ամեն դեպքում՝ վարչապետը նշեց, որ ցանկանում է մեկնաբանություն անել այս թեմայի շուրջ ծագած որոշակի բողոքների վերաբերյալ:

«Մեր երկրում երբեմն հետաքրքիր տրամաբանություն է գործում: Ենթադրենք մի հարց տասնյակ տարիներով մեռյալ կետում է՝ ոչ մեկ դրա մասին ո՛չ հիշում է, ո՛չ մտածում է, ու բոլորը, ոնց որ թե, նորմալ են: Երբ կամք է ցուցաբերվում ու խնդիրը լուծվում է և թեկուզ կեսի խնդիրը 100 տոկոսով լուծում են, բողոքներ են ի հայտ գալիս, թե՝ ի՞նչ ենք անում: Սա ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Հիմա ասում ենք, որ մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե տարբերակը ձեզ ձեռնտու է, խնդրե՛մ, օգտվեք այդ տարբերակից, եթե ոչ՝ էդ ո՞նց է, որ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս, մի շաբաթ չեք կարող սպասել»,-ասաց վարչապետը և նշեց, որ տպավորություն ունի, թե ընդդիմությունը, ՀԿ-ներն ասում են՝ մի լուծեք այդ հարցը, թող ոչ մեկի հարցը չլուծվի:

Փաշինյանի խոսքով՝ մարդ կա, ով չի ուզում Երևանում ապրել, ուզում է Արթիկում ապրել. «Ասում է՝ տվեք իմ գումարը, ես գնամ ապրեմ: Ինչի՞ մենք էդ մարդուն պիտի ասենք չէ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր ասեն՝ ես ուզում եմ Հյուսիսային պողոտայում տուն ունենամ»:

Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ զինծառայողների իրավունքն է, թե որտեղ է ուզում բնակարան ձեռք բերել, բայց գումար ստանալու են այն չափով, որը նախատեսվել է իր մշտական բնակության վայրին համապատասխան:

Վարչապետը նաև հարց բարձրացրեց, թե ի՞նչ քաղաքականություն ենք որդեգրում  մանկատան սաներին բնակարաններով ապահովելու խնդրի հետ կապված: Ըստ նրա՝ եթե մենք ցանկանում ենք նրանց տեղավորել Երևան քաղաքի կենտրոնում, մենք այդ հարցը չենք լուծելու: Ապա նա հարցրեց՝ վա՞տ է, որ մարզերում ենք նրանց առաջարկում բնակարաններ:

«Մեր կառավարությունում քանի՞ մարդ կա, որ Հյուսիսային պողոտայում է ապրում… և պետք էլ չի: Այնտեղ պետք է ապրեն նրանք, ովքեր օրինական միլիոններ են վաստակել, իսկ մենք պետք է Երրորդ մասում, բանում ապրենք: Իհարկե, ժամանակավոր կարող է այնտեղ չապրենք, չնայած Երրորդ մասում վատ չի, շատ լավ տեղ է»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ