27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պարոն Փաշինյան, ոչ մի պարագայում նույնիսկ չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին. Դրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի մամուլի ասուլիսը շատ հարցեր առաջացրեց, որոնք պահանջում են կոնկրետ գնահատական և պատասխան։

Մի քանի գրառումներով կանդրադառնամ ասուլիսի ընթացքում հնչած վտանգավոր և խիստ հակասական հայտարարություններին, իսկ հետո կտամ ընդհանուր գնահատական Հայաստանի իշխանության մեկ տարվա աշխատանքներին։

Եվ այսպես.

1. Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Հայաստանի ոչ մի իշխանություն իր կողմնակիցներին չի հանել իր դեմ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց դեմ՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը պետության և պետականության համար։

Հանել են ոստիկաններ, օլիգարխների թիկնազոր, թաղի խուժան, նաև բանակ, բայց իրենց կողմնակիցներին կոչ չեն արել դուրս գալ փողոց և պաշտպանել իրենց իշխանությունը։

Փաշինյանը, պատասխանելով իր դեմ հնարավոր բողոքի ցույցերի մասին, նշեց, որ երկրորդ հեղափոխություն կսկսի՝ փաստացի սպառնալով այդ ցույցերի դեմ փողոց հանել իր կողմնակիցներին։

Պարոն Փաշինյան,

Հակաիշխանական ցույցեր և հանրահավաքներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը խաբում է մարդկանց, ստում ամեն խոսքում, կեղծում ինքն իրեն։

Այնպես որ՝ սովորեք, դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը և ոչ մի պարագայում նույնիսկ չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին։

Դրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ