26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը զինվորի կարգավիճակով էր՝ ավտոմատը ձեռքին. Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմում

Պետք է ուղիղ ասեմ, որ շատ երկար տարիների տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, վերաբերմունքի առաջն առնենք: Արցախի Հանրային հեռուստատեսության հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Շուշիի ազատագրման մասին:

«Միանշանակ պետք է ասենք, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: երկարատև քննարկումներից հետո որոշվեց, որ հարձակվելու ենք 4 ուղղություններով: Ուղղություններից մեկը գլխավորում էր Վալերի Չիթչյանը, նրանից աջ Սեյրան Օհանյանն էր, ձախ՝ Արկադի Կարապետյանը, իսկ թիկունքից՝ Լաչինի կողմից՝ Սամվել Բաբայանը: Տղաներից շատերը մասնակցել են այդ օպերացիային: Շուշին ազատագրվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով: Բայց Շուշիի օպերացիայի հաջողության գրավականներից է նաև այն, որ դրանից երեք ամիս առաջ ադրբեջանցիները մեծ հարձակում էին նախաձեռնել Քարինտակի վրա և այդ ընթացքում, թեև մեր տղաներից շատերը զոհվեցին, բայց գլխովին ջախջախվեց նրանց ամենամարտունակ գումարտակը: Դրանից հետո Ադրբեջանում պաշտոնաթողություններ եղան, մարդիկ պատժվեցին:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանում այդ ժամանակ ուղղակի ներքաղաքական գզվրտոց էր, շունը տիրոջը չէր ճանաչում: Դա մեզ շատ օգնեց:

Պետք է ասեմ, որ օպերացիային մասնակցում էին միայն կամավորները: Կարևոր է, որ մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր: Բոլորը մասնակցում էին: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Շուշիի մասին ոտքի վրա դժվար է խոսել: Բայց կրկնում եմ հաստատապես, որ Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ