26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում․ Դավիթ Տոնոյան

Հաղթանակի և խաղաղության օր է։ Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով մայիսյան եռատոնի մասին։

«Խնդիրն այն է, որ պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում»,- շարունակեց նա։

Նախարարը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այսօր բանակի զինվորների վարտիքներն ու անդրավարտիքներն ավելի բարձր որակի են, հաստատեց՝ հիմա դրանք փոփոխության են ենթարկվել, այլևս միանգամյա օգտագործման չեն։

«Այն ժամանակ որոշվել էր, որ միանգամյա օգտագործման լինի ու բավականին մեծ քանակությամբ տրամադրվում էր։ Հիմա որակը բարձրացել է, պետք է լվանան և օգտագործեն»,- նշեց Տոնոյանը։

Նախարարը վստահեցրեց, որ ինքն իր՝ Արցախում ծառայող որդուն որևէ հագուստ չի ուղարկում․ «Ստիպում եմ, որ լվանա»,- շարունակեց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ից զենքի ստացմանը՝ կապված վարկային համաձայնագրի հետ, Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ գործընթացն առողջ փուլում է։ Նրա խոսքով՝ ՀՀ և՛ տնտեսությունը, և՛ ժողովրդավարությունը թույլ է տալիս խիստ զինվել։

Հարցին՝ կարո՞ղ են ասել, որ Հայաստան-Ադրբեջան զինվածության բալանսը վերականգնված է, նախարարը պատասխանեց․ «Կարող եմ ասել, որ ՊՆ բալանսի չի ձգտում, ՊՆ-ն ձգտում է առավելության»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ