27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեռ կա՞ն մարդիկ, որ ասում են. նիկոլը լավն ա, իր թիմն ա վատը: Բավական է ինքնախաբեությամբ զբաղվեք

Եվ դեռ կա՞ն մարդիկ, որ ասում են. նիկոլը լավն ա, իր թիմն ա վատը… Հարգելիներս, բավական է ինքնախաբեությամբ զբաղվեք: լառա ահարոնյաններն ու մարո մաթոսյանները պատահական չեն տարիներ շարունակ այս ստախոսի կուսակցության հոգաբարձուների խորհրդի կազմում: Եվ սրանց ու ալիևի ընկեր սորոսի գործակալներին մեր երկրի ու ազգի թշնամիները ժողովրդին մոլորեցնելու և կեղծ խոստումների միջոցով բերել են իշխանության հստակ նպատակով…
ԱՐԹՆԱՆԱԼՈՒ ԵՎ ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է!!!!!!!!

Այս մասին գրում է քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանը`անդրադառնալով վարչապետի «Իմ մարմինն անձնական է» գրքի շուրջ ստեղծված աղմուկի մեկնաբանությանը: 

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշել է.

«Երեխային բացատրվում էր, որ ծնողների համբույրը նորմալ է, բայց եթե օտարները համբուրում են, հաճելի չէ: Ասվում է, որ եթե քո մարմնի անձնական մասերին դիպչեն, ասես՝ չի կարելի…. Մեր երեխեքը մեծանում, հասուն կյանք են մտնում, իրանք որտեղի՞ց են իմանում էդ ամեն ինչի մասին: Էս մեզ չի մտահոգո՞ւմ: Ես կարդացի ու տեսա, որ էդտեղ ոչ մի արտառոց բան չկա»: Փաշինյանը հավելեց, որ տարեկան 50,60,70 մանկապղծության դեպք է տեղի ունենում. «Ու հիմա, երբ երեխաներին բացատրում ես՝ հարաբերությունների ինչ հեռավորություններ պետք է լինեն, ասում են՝ այլասերվածություն…. Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը արդյունք ա դառնում ամուսնական առաջին գիշերը սեռական գրագիտության պակասի: Բա դա լուրջ պրոբոլեմ չի՞: Հեսա կասեն՝ երկրի վարչապետը պարապ ա՞ մնացել, էս ի՞նչ ա քննարկում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ