26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան թույլ չի տալու, որ հայ համայնքն ընտրություն կատարի. Հրանուշ Խառատյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար:

Պատմաբան Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Թուրքիան թույլ չի տալու, որ հայ համայնքն ընտրություն կատարի:

«Չգիտեմ, թե ընտրություն բառը որքանով է ճիշտ, որովհետև այն ավելի շուտ նման է լինելու նշանակման։ Արդեն երկար տարիներ Կ.Պոլսի պատրիարքարանը՝ հատկապես պատրիարքը, քաղաքական գործիք է թուրքական իշխանությունների ձեռքին՝ հայկական հարցի հետ կապված տարբեր խնդիրներում»,-լրագչողների եհտ անդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:

«Երբ առաջին անգամ լույս տեսավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»՝ Թուրքիայում մեծ հուզումներ սկսեցին, գիրքը դատապարտեցին՝ թուրքերին հեղինակազրկելու համար։ Վերֆելը հրեա էր, սրա համար պատասխանատու էին հրեաները, գրել է հայկական ջարդերի մասին, ուրեմն հայերը, այդ թվում՝ պատրիարքարանը ևս: Այդ ժամանակ հայերն ու հրեաները եկան բեմ, հրեաներն ասացին, որ Վերֆելը հրեական համայնքի հետ ընդհանրապես կապ չունի, ստեր է ասել, հայերն էլ հավաքեցին Վերֆելի գրքերը, երկար ճառեր ասացին, այրեցին, ասացին, որ զրպարտել է թուրք ազնիվ ժողովրդին»,-մանրամասնեց պատմաբանը:

 

Նա ընդգծեց՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն ընտրվեց այն ժամանակ, երբ եվրոպական երկրենրը հերթով հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումներ էին ընդունում:

«Մութաֆյանին էլ ուղարկում էին այդ երկրների դռները ծեծելու և դատապարպետլու այդ որոշումները՝ թե մենք երջանիկ ապրում ենք, այս խնդիրն ընդհանրապես պետք չէ բերել օրակարգ: Հատկապես 1990-ական թվականներին նրան մի քանի երկրներ ուղարկեցին, այլ կերպ չէր կարող լինել: Հետո, երբ հիվանդացավ, տեղապահն իր հերթին ներգրավված էր այս գործընթացին: Պատրիարքը երբեք միայնակ չի լինում: Թուրքիայում ընդհանարպես իշխանության կողմից ձևավորված խմբեր կան, որոնք պարբերաբար պետք է դրսի աշխարհին դատապարտեն:

Թուրքիան միշտ ունի պատրաստի պատգամավոր, դա այս պահին Մարագար Եսայանն է, ով վերջերս Իտալիայի կողմից ցեղասպանության ընդունումը դատապարտեց»,-նկատեց բանախոսը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում 2019թ.մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։

Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ