27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեռևս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լինեին. Տիգրան Խաչատրյան

Դեռևս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լինեին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

 

Նախարարի խոսքով՝ անում են իրենցից կախված ամեն ինչ, որ ներդրումներն ավելանան

«Այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր ներդրողի ու ներդրումային ծրագրի նախաձեռնության հեղինակի հետ ամենօրյա ռեժիմով քննարկում ենք այն հարցերը, թե ինչ պետք է լուծվի, որ իրենք իրենց որոշումները կայացնեն, այդ աշխատանքի մի մասն է», – ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը նշեց, թե երբ խոսում են ներդրումների մասին, պետք է չմոռանալ, որ որքան դա կախված է օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելու հարցից, նույնքան էլ կախված է իրենց վարքագծից։

«Այսինքն՝ մենք, որպես հասարակության անդամներ, որքանով ենք պատրաստ մեր խնայողությունները ստեղծել ու դրանք ուղղել համապատասխան նեդրումների», – ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ