19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային սկանդալի վտանգ. Վարդան Ղուկասյանը՝ բրիտանական մամուլի էջերում. Ժողովուրդ

Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամու­լի էջերում: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված՝ Ղուկասյանն առաջարկել էր ԼԳԲՏ համայն­քի ներկայացուցիչներին, որպես պատիժ, Հոլանդիա ուղարկել: 

«Նրանց ուղարկեք Հոլանդիա: Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ: Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ»,- ասել էր նա:

Եվ, ահա, բրիտանական հեղինակա­վոր թերթերից «Գարդիանը» մեջբերել է Ղուկասյանի խոսքերի այս հատվածը: Հոլանդիայի հասցեին ԱԺ պատգամավորի խոսքերը դժգոհություն է հարուցել այդ երկրի որոշ շրջանակների մոտ, և սա այն դեպքում, երբ վերջին շրջանում՝ հատկապես հեղափոխությունից հետո, հայ-հոլանդական հարաբերություններն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ կան, որոնք դեռ հաջող ընթանում են: 

Իհարկե, Հայաստանում հիանալի ճանաչում են Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարություններին շատերը հումորով են վերաբեր­վում: Նույնը, սակայն, չես ասի օտարերկրյա պետությունների դեպքում. Հոլանդիայում Ղուկասյանին ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Այսինքն՝ չճանաչելով նրան՝դրսում լուրջ են ըն­դունում և նույնիսկ վիրավորվում են:

Իհարկե, այստեղ նաև անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը, որ պետք է զսպի իր պատգամավորներին, բացատրի նման հայտա­րարությունների հնարավոր հետևանքները: Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության ներկայացուցչի պահվածքը:

Ի դեպ, Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ելույթներում Հոլանդիայի հասցեին նման հայտարարություններ է անում, բայց այս անգամ նրա խոսքերը մեջբերել է արդեն միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը:Եվ, ահա, այսքանից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, գործին «խառնվել է» ԱԳՆ-ն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԳՆ-ից պաշտոնական գրություն է ուղարկվել, որտեղ շեշտվել է պատգամավորների այդօրինակ խոսքերի հնա­րավոր բացասական հետևանքները միջպետական հարաբերություններում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ