27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետությունը ձեռքերը լվացել և դուրս է եկել. տնտեսագետը՝ աշխատողի իրավունքների մասին /տեսանյութ/

Մայիսի 1-ին շատ երկրներում նշվում է Աշխատանքի միջազգային օրը:

ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի  ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ վերջին մեկ տարում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտի բարեփոխումները մղված են երկրորդ պլան: Վերջինս ընդգծեց՝ դա երևում է նաև Կառավարության ծրագրում:

«Պետք է արձանագրենք, որ աշխատանքի ոլորտում ՀՀ-ն սկսած 2004 թ.-ից ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություններ: Ցավոք այդ պարտավորությունների մի մասը դեռևս չի իրականացվել»,-ասաց Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ խնդիրներն են արձանագրվել նաև աշխատանքային նորմերի կատարման նկատմամբ պետական և ոչ պետական վերահսկողության բնագավառում. «Ցավոք պետք է արձանագրենք, որ նախորդ տարիներին տեսչական բարեփոխումներ կոչված գործընթացների ներքո աշխատանքային հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողությունը էապես նվազել է: Եվ այստեղ պետությունը կարծես իր ձեռքերը հնարավորինս լվացել և դուրս է եկել: Այս նոր իրողություններով պայմանավորված այդ նույն մոտեցումը դեռ շարունակվում է»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ