27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարությանը 2 անգամ դիմել է Փաշինյանին, ասել` «սա իմ տեղը չէ, դիմում գրեմ-գնամ». Հրապարակ

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, և քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։ «Ո՛չ, չեն կարող. դեռ հարց է` մյուս եռամսյակների բուն հավաքագրումը կիրականացվի՞, թե՞ ոչ»: Բա ի՞նչ է լինելու։ «Շարունակական ֆիասկո. փորձելու են ծախսային մասից կտրել-կպցնել հավաքագրումներին, ինչն էլ կնշանակի, որ քաղաքապետն իր պարտավորությունները չի կատարում, չի կարողանում տնտեսություն վարել:

Տեղեկություն կար, որ եթե ամռան տապին ևս չկարողանան աղբահանությունն իրականացնել, հրաժարական կպարտադրվի։ «Չեմ կարող ասել՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ, սակայն ինձ համար ակնհայտ է մեկ բան` տարվա կեսը 10 ամիս է անում, և եթե այդ խնդիրը չի լուծվում, ինքնին նշանակում է, որ քաղաքը ղեկավարելու ունակության խնդիր ունենք»:

Ըստ որոշ աղբյուրների՝ Մարությանն այս ընթացքում 2 անգամ դիմել է Փաշինյանին, ասել` «սա իմ տեղը չէ, դիմում գրեմ-գնամ», նա չի համաձայնել նաև այն պատճառով, որ չունեն հարմար թեկնածու։

«Այդպես է, թե` ոչ, իրենք կիմանան, բայց, ելնելով հանգամանքից, որ ավագանու ընտրությունները չընթացան քաղաքային տրամաբանության մեջ, բացառապես «սևի և սպիտակի» քաղաքական հենքի վրա էին, և Փաշինյանն ասում էր` քվեարկեք «Իմ քայլի» օգտին, որպեսզի խորհրդարանն արձակվի, կարծում եմ` այդ օրը չի ուշանալու:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ