27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալ պատգամավորի ՀՀԿ-ական անցյալի շուրջ: Պապոյանին ՀՀԿ-ից 2019թ.-ին են հեռացրել են. մանրամասներ

Համացանցում մեծ արձագանք է ստացել «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ նախկինում ՀՀԿ անդամ լինելու տեղեկությունները: ArmDaily.am-ը գրել էր, որ ՀՀԿ-ն պնդում է՝ Պապոյանը ֆիկտիվ անդամ չի եղել և կուսակցությունից դուրս չի եկել 2007-ին, այլ վերջերս հենց կուսակցությունն է հանել պատգամավորին իր շարքերից:

ՀՀԿ-ից պնդում են, որ  2008 թվականին դեռ Պապոյանն ակտիվ մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պիկետներին: ArmDaily.am-ի հետ զրույցում Պապոյանը նշեց, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.«Ես եղել եմ ՀՀԿ անդամ մինչ 2007 թվականը, երբ դեռ 19-20 տարեկան էի և դա կարող եմ բնութագրել նաև քաղաքականապես  անփորձ լինելով»:

Մեր այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ից լուսանկարներ են տրամադրել, որտեղ ինքը մասնակցում է Տնտեսագիտական համալսարնի խորհրդի նիստին՝ ՀՀԿ նշանով, պատգամավորն ասաց.«Դրանք 2007-2008 թվականի կադրեր են, դրանից հետո ես ընդհանրապես կապ չեմ ունեցել իրենց հետ»: Այն հարցին, թե ինքը մասնակցե՞լ է առաջին նախագահի տան դիմաց իրականացվող պիկետներին, Պապոյանն ասաց.«Իհարկե, ոչ: Ես և իմ ընտանիքը Լևոն Տեր-Պետրոսյանի ջատագովն ենք եղել: Իմ ծնողները և ազգականները ընտրություններում եղել են Պետրոսյանի վստահված անձինք, ինչպե՞ս կարող էի ես մասնակցել իր դեմ իրականացվող ակցիաներին»:

Գևորգ Պապոյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե իր՝ ՀՀԿ-ին անդամակցելուն միջնորդել է Էդուարդ Շարմազանովը, քանի որ Պապոյանի հայրիկը եղել է Շարմազանովի դասախոսը.«Ես շատ եմ հարգում Էդուարդ Շարմազանովին, բայց  իր կողմից ոչ մի միջնորդություն չի եղել»:

Մեր այն նկատառմանը, որ Պապոյանը դուրս չի եկել ՀՀԿ-ից , այլ վերջերս իրեն հանել են, ասաց.«Ես ՀՀԿ-ի հետ որևէ առնչություն չեմ ունեցել 2007 թվականից: Չգիտեմ դիմում եղել է , թե՝ոչ, իրենք ամեն ինչ էլ կարող են ասել: Կարող են ասել, թե ես մինչև հիմա էլ ՀՀԿ անդամ եմ, բայց դա այդպես չէ: Իմ կենսագրությունը ներկայացնելիս էլ նշել եմ, որ ՀՀԿ անդամ եմ եղել, քանի որ ես չեմ ամաչում իր անցյալից»:

57409190_355079215118218_3540299567377416192_n

Նշենք, որ ՀՀԿ-ից ArmDaily.am-ին խոստացել են տրամադրել կուսակցությունից՝ Պապոյանին  հեռացնելու որոշումը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց կազմակերպված պիկետից տեսանյութ:  

armdaily.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ