09 Ապրիլի, Հինգշաբթի, 2020
KFC

Արժանի ե՞նք այս վարչապետին: Փաշինյանը պայթեցրեց թուրք-ադրբեջանական տանդեմին ու «սեւերին»

5cc41d21cdbd4_medium-504x270

Հասարակական-քաղաքական շրջանակները, մամուլը քննարկում են «Քաղաքացու օրն» ու այդ կոնտեքստում աշխարհաքաղաքական զարգացումները:

Այսպես, Ադրբեջանում կմեկնարկում են ադրբեջանական և թուրքական զորամիավորումների հերթական համատեղ ռազմական վարժանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, մայիսի 1-ից 3-ը Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժություններ։ Բաքվում հանդիսավոր պայմաններում, դիմավորել են այն թուրք զինծառայողներին, որոնք մասնակցելու են նշված զորավարժություններին։

Թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները ուղղված է Հայաստանի դեմ։ Մինչդեռ ի պատասխան մեղմ ասած՝ ոչ բարյացկամ հարեւանների ռազմական մոբիլիզացիայի Հայաստանն ապրիլի 27-ին ցուցադրեց իր «հզոր» զենքը, խորովածը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի հեճուկս տնտեսական, քաղաքական եւ արտաքին մարտահրավերների ներքին թշնամուն՝ հակահեղափոխականությանն ու արտաքին քաղաքական հակառակորդներին պայթեցրել է անձնական-համաժողովրդկան ուտուշխմուշով, որ Փաշինյանի թեթեւ ձեռքով տոնացույցում սահմանվեց որպես Քաղաքացու օր:

ԱԺ նախին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազաովն այս առնչությամբ գրում է.

«Մինչ Հայաստանում տրանսգենդերություն էր քարոզվում,իսկ Նիկոլը մայրաքաղաքի փողոցներում 124 միլիոնանոց խորոված էր համտեսում,Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանում մեծ զորավարժության են նախապատրաստվում»։

Գևորգ Գրիգորյանը նշում է.

«Երեկ և այսօր Չինաստանում կայանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովը, որի մի մասնիկ է նաև Հայաստանի «հյուսիս-հարավ» ճանապարհը: Այդ միջոցառմանը մասնակցել են 40 երկրների ղեկավարներ:
Ասեմ ավելին` այդ միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Պուտին-Ալիև հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խնդիրը…

Իսկ մեր Քաջ Նազարը փորը տնգած և կրծքերը կախ, կաստրուլկա խփողների հետ փողոցում խորոված է անում…

Դուք արժանի եք այս վարչապետին…»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ