19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մնացականյանը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին խայտառակ հայտարարություն արեց. Հայկ Մարտիրոսյան

«ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին խայտառակ հայտարարություն արեց՝ ասելով, թե պատրաստ ենք առանց նախապայմանների շփման Թուրքիայի հետ: Իսկ ինչո՞ւ առանց նախապայմանների: Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց: Դուք կարդո՞ւմ եք Թուրքիայի նախագահի Twitter-ը: Լավ, առաջ էինք անարժանապատիվ, հիմա՞ էլ: Կառավարությունից արժանապատիվ հայտարարություններ անում են ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը: ԱԳ նախարարին չեմ ուզում մեղադրել, որովհետև նա որևէ քաղաքականություն չի մշակում և չի վարում: Նա ընդամենը խոսնակ է, այն էլ՝ շատ զգույշ: Ես կասեի՝ աշխարհի ամենազգուշավոր արտաքին գործերի նախարարը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«ԱԳ նախարարն ասում է՝ ցավոք, Թուրքիայից վատ ազդակներ են գալիս: Իսկ ի՞նչ ազդակներ էիք սպասում, լա՞վ»,- հարցրեց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանը չի հասկանում, թե ինչո՞ւ են խոսում սահմանները բացելուց:

«Ինձ համար անընդունելի է, երբ խոսում ենք սահմանները բացելուց: Սահմանները չպետք է բացվեն: Պետք է համարենք, որ այդ կողմում ունենք Սահարայի անապատ: Սահմանների բացում նշանակում է՝ Հայաստանի կործանում: Այդ պատն իրոք պաշտպանիչ պատ է այսօրվա իրավիճակում, երբ կան «Իսլամական պետության» մնացորդներ, որոնք ցրված են ամբողջ Մերձավոր Արևելքով, և պատերազմ է սպասվում Հայաստանին, և խոսել սահմանների բացման մասին, ուղղակի չգիտեմ, թե ինչ ոլորտից է: Ուզում եմ բոլորս հասկանանք, որ շատ վտանգավոր թեզ է դարձյալ դրվում շրջանառության մեջ: Երեկ Հանրային հեռուստաընկերությամբ տեսա մի խայտառակ քաղաքական ուժի ներկայացուցչի խայտառակ հարցազրույցը, խոսքը ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի մասին է:

Ըստ նրա խոսքի, որը Լևոն Տեր-Պետրոսյանի թեզն է, պահանջատիրություն պետք չէ ունենալ, պետք է աշխատել հզորանալ, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն: Կներեք, նախ՝ մենք դրա ժամանակը չունենք, երկրորդ՝ կա՞ մի միամիտ, ով կարծում է, որ Հայաստանը կարող է այնքան հզորանալ, որ Թուրքիան Հայաստանի հետ հաշվի նստի: Նման բան անհնար է անգամ 200 տարի հետո, եթե Թուրքիան չփլուզվի: Մենք պետք է առաջ տանք մեր օրակարգը, որը պահանջատիրությունն է, բայց ինչո՞վ ենք զբաղված. ժամավաճառությամբ և գեղեցիկ խոսելո՞վ»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ