01 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Օտար լեզու սովորենք, որ ի՞նչ անենք՝ Դրայզեր, Չեխով, Հյուգո և Բորխես բնագրով կարդա՞նք, թե՞ մեր բախտը որոնենք օտար ափերում

D37A898B-E31C-49B9-8754-F48ED6C5B737

«Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի անընդհատ խոսել օտար լեզուներ սովորելու թեմայից:

Չեմ պատկերացնում, թե օտար լեզու սովորելը ո՞նց կարող է լինել կրթության և աշխատաշուկայի խնդիրների լուծման բանալին:

Օտար լեզու սովորենք, որ ի՞նչ անենք՝ Դրայզեր, Չեխով, Հյուգո և Բորխես բնագրով կարդա՞նք, թե՞ մեր բախտը որոնենք օտար ափերում: Չէ, ես չեմ պնդում, թե օտար լեզուներին տիրապետելը վատ է, հակառակը՝ շատ լավ է: Բայց կրթական ռեֆորմը և աշխատաշուկայի խնդիրները բացատրել օտար լեզուներ իմանալ-չիմանալով՝ համաձայնվեք, որ առնվազն պրիմիտիվ է:

Օտար լեզու սովորելով՝ հավելյալ արժեք չեն ստեղծում, հատկապես, երբ տեսանելի ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը թարգմանչական ու լեզվաբանական մասնագիտություններին ամենայն հավանականությամբ ժամկետանց տիրույթ է մղելու:

21-րդ դարի թե կրթությունը, թե տնտեսությունը և թե աշխատաշուկան կապված են բնական ու տեխնիկական դիսցիպլինների հետ: Կարճ ասած՝ պետք է շեշտը մաթեմատիկայի ու ֆիզիկայի վրա դնել, ոչ թե պետական մակարդակով քնարերգություն քարոզել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ