29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը իմացե՞լ է այն մասին, որ ներկա է գործարանի բացմանը, որը գոյություն չունի

31058_nikol_1804_M

AntiFake.am-ը գրում է․ «Կառավարության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է աշխարհում միակ օրինակը, որտեղ հեղափոխությունից հետո ներդրումները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են, գրանցվելու է տնտեսական աճ, ստեղծվելու են նոր գործարաններ և արտադրամասեր։ Իր հայտարարությունների հավաստիությունը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ անձամբ ներկա է գտնվում տարբեր գործարանների և արտադրամասերի բացմանը։

AntiFake.am-ը որոշեց ուսումնասիրել, թե ինչ վիճակում են գտնվում այն գործարանները, որոնք բացվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, և որոնց բացմանը անձամբ ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։

Դեռևս 2018թ. դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Հաղորդվում էր, որ «նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրները»:

AntiFake.am-ը փորձեց կապվել գործարանի ադմինիստրացիայի հետ, պարզելու համար, թե բացումից հետո ինչ հաջողություններ է գրանցել գործարանը, որքանով են բավարարվել ներդրումային սպասելիքները և ինչ մասշտաբ է ընդգրկում գործարանի արտադրանքի գործածությունը և ինչ ծրագրեր կան արտադրանքը արտահանելու համար: Սակայն մեզ չհաջողվեց գտնել որևէ կոնտակտային տվյալ գործարանի հետ կապ հաստատելու համար:

Տեղեկություն ստանալու համար կապվեցինք Մերձավանի համայնքապետարանի հետ՝ խնդրելով որևէ տեղեկություն կամ կոնտակտային տվյալ տրամադրել, սակայն  համայնքապետարանի աշխատակիցը տեղյակ չէր և խոստացավ ճշտել: Եվս մեկ զանգի արդյունքում աշխատակիցը, որը ինքն էլ զարմացած էր, տեղեկացրեց, որ գործարանը չի գործում: Մեր հարցին, թե որոնք են գործարանի աշխատանքների կասեցման պատճառները, աշխատակիցը հայտնեց, որ որևէ տեղեկություն չունի:

Ավելին, «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի մասին որևէ նշում չկա նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մի գործարանի բացմանը, որն անգամ գրանցված չի էլ եղել։

Նիկոլ Փաշինյանը չի՞ տիրապետում այս տեղեկատվությանը։ Մի՞թե նրան չեն զեկուցել, որ գործարանը պետական գրանցում չունի իր այցելության պահին, կամ մի՞թե չեն զեկուցել, որ գործարանի բացումից ընդամենը 4 ամիս անց այն չի գործում։ Իսկ միգուցե ի սկզբանե գործարանը չէր էլ աշխատելու՞, և Նիկոլ Փաշինյանը, իմանալով սրա մասին, պարզապես աշխատող տնտեսության և բացվող գործարանների իմիտացիա էր ստեղծում»։

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ