26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմնի Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում դաշնակցական Արծվիկ Մինասյանը, խոսելով ցեմենտի արտադրության մասին նշեց, որ Հայաստանում առկա ցեմենտը չի համապատասխանում որակյալ շինարարության համար նախատեսված ստանդարտներին: Ըստ նրա, պետք է ցեմենտի համապատասխան որակը ապահովող կանոնակարգ մշակել։

Արծվիկ Մինասյանի խոսքով, ցեմենտի արտադրության համար ծախսվող ռեսուրսները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան և գազը, տրամադրվում է սպառողի համար նախատեսված սակագնով, առանց որևէ արտոնության. «Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում»,-նշեց նախկին նախարարը:

Իրանական և հայկական ցեմենտի գնային տարբերությունը չնչին է, և պետք է առաջնահերթություն տալ ոչ թե ներմուծումներին, այլ տեղի արտադրությանը. «Քանի որ այդպես շահելու ենք աշխատատեղեր և կունենանք սեփական արտադրություն»։

 Մինասյանը հորդորեց վերցնել այդ ծրագիրը և նշեց, որ պատգամավորները կամ չունեն համապատասխան տեղեկություն, կամ կողմ են ստեղծված  իրավիճակի հետ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ