27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է գույքագրել հեղափոխության ընթացքում իր տված խոստումները և ասել, թե որ խոստումները չեն կատարվել

ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով #sutNikol նախաձեռնության իրականացրած ֆլեշմոբին ու հայտարարություններին, որ ինքը չի կատարել իր խոստումները, նշեց. «Իսկ ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմո՞ւմ ենք, որտեղ գրվել է ֆիլմի վերջ ու էկրանը մգացե՞լ է: Որ ասում են չի բացահայտվում, ինչի՞ մասին են խոսում»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Սաշիկ Սարգսյանին և, մասնավորապես նրան, որ վերջինս դուրս է եկել Հայաստանից՝ հանգստանալու նպատակով, ինչպես հայտարարել է Հայկ Սարգսյանը, Փաշինյանը նշեց, որ քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, քննիչը հնարավորություն է տվել մեղադրյալին դուրս գալ Հանրապետությունից. «Որոշումը ես չեմ կայացրել: Եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով, այդ թույլտվությունը տված անձինք կպատժվեն:

Ես էլի ասեմ, որ մենք որևէ մեկին քառատելու խնդիր չունենք: Ես ուզում եմ մի այլ հանգամանքի մասին խոսել, որ մեր քննչական մարմիններն աշխատում են քառակի ծանրաբեռնվածութամբ: Ես նաև ասել եմ, որ որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների արդյունավետության վերաբերյալ: Այսօր էլ եմ այդ թեմայով զրույցներ ունեցել: Ինչ վերաբերում է ձեր ասած ակցիային, ինչքան հասկացա, նրանք Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Ես խորհուրդ եմ տալիս որևէ մեկին չնյարդայնանալ, բոլորի պատասխանատվության պահը կգա՝ օրենքին համաձայն: Մենք հեղափոխությանը հայտարարել ենք, որ մարդ բռնելը մեր խնդիրը չէ»:

Վարչապետն առաջարկեց գույքագրել հեղափոխության ընթացքում իր տված խոստումները և կոնկրետ ասել, թե որ խոստումները չեն կատարվել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ