27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտոմեքենաների բոլոր մգեցված ապակիների արգելքը կառավարությունը հանեց. նոր որոշում

Քիչ առաջ կառավարության  նիստին ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը առաջարկեց փոփոխություն կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող պայմանները, ճանապարհային գծանշումների և ճանապարհային նշանների ներկայացնող պահանջները սահմանող կառավարության որոշումներում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց նաև, որ որոշման նախագծում մգեցված ապակիների հետ կապված դրույթներ կային, որոնք դուրս են եկել:

«Այո, այնտեղ սահմանված էր, որ ընդհանրապես արգելվեին մգեցված ապակիները, երբ արհեստական է դա արվում, թույլատրվեն միայն գործարանային արտադրությանը: Մենք միջնորդել ենք, որ թույլատրելի լինի հիմա նախատեսվածը, քանի որ, կարծում եմ, ոչ բոլոր վարորդները պատրաստ կլինեին ձեռք բերել գործարանային արտադրության ապակիներ, դա ծախսի հետ էր կապված», – ասաց Օսիպյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ